Կստեղծվեն աշխատանքային խմբեր Սեւ ծովը շրջանցող ավտոմայրուղու շինարարությունը համակարգելու նպատակով

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների տրանսպորտի նախարարները նախաձեռնում են աշխատանքային խմբերի ստեղծում` Սեւ ծովը շրջանցող օղակաձեւ ավտոմայրուղու շինարարությունը համակարգելու նպատակով: Այդ մասին երեկ ԱՊՀ մասնակից երկրների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստի ավարտին հաղորդել է Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի նախարար Նիկոլայ Ռուդկովսկին:



Ըստ Ն.Ռուդկովսկու, ավտոմոբիլային օղակը թույլ կտա ավելացնել առեւտրային գործողությունների ինտենսիվությունը:



Նշվում է, որ 2006 թ. սեպտեմբերին Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների նիստում ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր» Սեւ ծովի շուրջ օղակաձեւ ավտոմայրուղու զարգացման համակարգման վերաբերյալ:



Հիշեցնենք, որ «սեւծովյան օղակը» նախատեսում է բարձր թողունակության ավտոմայրուղու կառուցում, որը , կազմված է իրարից անջատ 2 երթուղային մասերից, որոնցից յուրաքանչյուրը կունենա առնվազն երթեւեկության երկու գիծ: Օղակի երկարությունը կկազմի 7140 կմ: Ենթադրվում է, որ հիմնական երթուղին եւ նրա ճյուղավորումները կներառեն նաեւ Ստամբուլը, Սամսունը եւ Տրաբզոնը Թուրքիայում, Բաթումն ու Փոթին Վրաստանում, Երեւանը Հայաստանում, Բաքուն Ադրբեջանում, Նովոռոսիյսկը, Դոնի Ռոստովը, Տագանռոգը Ռուսաստանում, Մարիուպոլը, Մելիտոպոլը եւ Օդեսան Ուկրաինայում, Քիշնեվը Մոլդովայում, Բուխարեստը եւ Կոնստանցան Ռումինիայում, Խասկովոն եւ Սոֆիան Բուլղարիայում, Նիշն ու Բելգրադը Սերբիայում, Տիրանան Ալբանիայում, Էդիրնեն Թուրքիայում, Կոմոտինին եւ Ալեքսանդրուպոլիսը Հունաստանում, գրում է «Կոմերսանտը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---