Փորձագետ. Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող է ձգվել 10 տարի, այնպես որ Երեւանն ու Բաքուն կարող են հանգիստ ապրել13 հունիսի 2007 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում շատ կարեւոր էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է բավականին երկար ձգվել: «Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող է ձգվել 10 տարի, այնպես որ Երեւանն ու Բաքուն կարող են հանգիստ ապրել: Ճիշտ է, մենք հույս ունեինք, որ կողմերը համաձայնության կգան, սակայն ոչինչ չստացվեց: Ես գտնում եմ, որ պետք է կարգավորման այլընտրանքային ուղիներ փնտրել, առաջ շարժվելու համար»,- նշել է ամերիկացի փորձագետը:Կորի Վելտը նաեւ ընդգծել է, որ պետք է ամեն կերպ խուսափել Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումից: «Պետք է քաղաքական փոխզիջում փնտրել, սակայն կողմներից ոչ մեկը դրան պատրաստ չէ»,- ասել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |