Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն չեն օգնի հայ-թուրքական սահմանի բացման հարցում

PanARMENIAN.Net - Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն չեն օգնի հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Այդ մասին SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք բարդ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք էլ ավելի են բարդանում մեր ընդհանուր պատմության փաստերով: Ամենախելամիտը կլիներ ուղղակի շփումների վերականգնումը: Սակայն այստեղ դեռ լույս չի երեւում թունելի վերջում»,- ասել է Հայաստանի նախագահը:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---