AAA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին ճնշում գործադրել Բաքվի վրա հայկական հուշարձանների ոչնչացման փաստերի հետաքննության հարցում16 հուլիսի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) լուրջ անհանգստություն է հայտնել ազգային փորքամասնությունների հիմնական իրավունքներն ու ազատությունները սահամանփակելու առումով: AAA-ն դիմել է ԱՄՆ Կոնգրեսին` խնդրելով ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ադրբեջանական իշխանությունները լիարժեք հետաքննություն անցկացնեն 2005 թվականին Հին Ջուղայի (Նախիջեւան) միջնադարյան հայկական գերեզմանոցի մտադրված ոչնչացման գործով:Հայտարարության մեջ, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով ենթահանձնաժողով, Համագումարը դատապարտել է Ադրբեջանի ցանկության բացակայությունը իրավական նորմերի վրա հիմնված քաղաքացիական հասարակություն զարգացնելու հարցում: «Այդ ռեժիմը աջակցում է մամուլի եւ խոսքի ազատության անհնադուրժողականության մթնոլորտին, բռնությունների եւ կամայական դատական միջոցների է դիմում: Բաքվի դիրքորոշումը սահմանափակում է Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հիմնական իրավունքներն ու ազատությունները, հատկապես հայերի, որոնց սովորաբար անհանգստանցում եւ ահաբեկում են»,- ընդգծվում է AAA-ի հայտարարության մեջ: Խոսելով Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին` Համագումարը նշել է, որ այդ երկիրը հանդիսանում է ամենաարագ ռազմականացող երկիրը եւ մեծացրել է ռազմական ծախսերը $141 միլիոնից հասնցնելով $900 միլիոնի անցած երեք տարիների ընթացքում: «Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ռազմական վերելքը ոչ միայն սպառնում է մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական զարգացմանը, այլեւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Այդ պատճառով մենք կոչ ենք անում ենթահանձնաժողովին եւ Կոնգրեսին քաղաքական միջոցներ ձեռնարկել, որոնք կթուլացնեն լարվածությունն ու կաջակցեն մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի»,- ասվում է PanARMENIAN.Net ին հաղորդված AAA-ի հայտարարության մեջ: Freedom House-ի ղեկավար Ջենիֆեր Վինձորի խոսքերով, ադրբեջանական ռեժիմը կարողացել է արդյունավետ օգտագործել հսկայական բենզինային հարստությունը, որպեսզի ուժեղացնի իր վերահսկողությունը հասարակության նկատմամբ. «Ադրբեջանը ածխաջրածնից կախված կեղծ դինաստիա է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |