Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ստեփնակաերտ ԼՂՀ նախագահի երդման արարողությանը մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ստեփանակերտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար, որը կայանալու է Ղարաբաղի մայրաքաղաքի Սպայի տանը այսօր: Հայաստանի նախագահին ուղեկցում են Հայաստանի արգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, հայկական խորհրդարանի պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Լեռնային Ղարաբաղի նախագահի երդման արարողությանը մասնակցելու են նաեւ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ժամանած պատվիրակություններ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---