ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կողմից 1915 թվականի հայերի ողբերգության դատապարտումը վիճելի հարց է, ամբողջ հարցը նրանում է, որպեսզի թեթեւացնեն բոլոր շահագրգիռ կողմերի հաշտեցումը միմյանց եւ իրենց հիվանդագին եւ միմյանց բաժանող անցյալի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը ելույթ ունենալով ԱՄՆ Պետդեպարտամենտում «Ամերիկա-թուրքական հարաբերությունների ապագան» զեկույցով: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը «կարող է նվազեցնել Թուրքիայում մարդկանց թիվը, ովքեր հանդես են գալիս այդ ահավոր իրադարձությունների հարցով հաշտության եւ երկխոսության օգտին»: «Մենք կոչ ենք անում Կոնգրեսին չընդունել այդ բանաձեւը: Միեւնույն ժամանակ, մենք կոչ ենք անում Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացել սահմանը: Դրանք այն քայլերն են, որոնք կօգնեն Կովկասում խաղաղության, բարգավաճման եւ համագործակցության հաստատմանը: Այսօր, երբ Թուրքիայում իշխող կուսակցությունը` AKP-ն, նորից հաղթանակ է տարել, Անկարայի համար ժամանակն է քայլ անել դեպի Հայաստան: Եւ մենք հուսով ենք, որ Հայաստանը նույն ձեւի պատասխան կտա: Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ավելի քան հիսուն տարվա դաշնակցային բարեկամություն ունեն: Մենք այժմ կանգնած ենք թուրքական քաղաքականությանում նոր դարաշրջանի նախաշեմին, որը շանս է ընձեռում վերականգնելու թուրք-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը»,- ընդգծել Բերնսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---