Վաֆա Գուլուզադե. Ցանկալի կլիներ, որպեսզի Թուրքիան մի երկու դիվիզիա ուղարկեր Նախիջեւան եւ ուղղեր Երեւանի կողմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն գտնում է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նիստի շրջանակներում պետք է հստակ դնի Ղարաբաղի հակամարտությանը Ռուսաստանի խառնվելու հարցը: «Մոսկվան երբեք չի թաքցրել Ադրբեջանին անեքսիայի ենթարկելու իր ցանկությունը եւ այդ նպատակի համար պատրաստ է պատրաստ ցանկացած սադրանքի: Իմ կարծիքն այնպիսին է, որ Մոսկվան հերթական ավանտյուրան է ձեռնարկում հայերի ձեռքերով եւ այդ ծրագրերը խափանելու համար մեր երկրի ղեկավարությանն անհրաժեշտ է այդ մասին հայտարարել միջազգայի հանրությանը: Ես գտնում եմ, որ ժամանակն է, որ մենք ողջ աշխարհին հայտարարենք, որ այդ հակամարտության ետեւում կանգնած է Ռուսաստանը»,- հայտարարել է նա` մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նիստին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկումը:



«Ցանկալի կլիներ, եթե Թուրքիան, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների հիման վրա, Նախիջեւան մի երկու դիվիզիա ուղարկեր եւ ուղղեր Երեւանի եւ Հայաստանում ռուսական ռազմակայանների կողմ: Ինչու Ռուսաստանը կարող է կայաններ ունենալ Գյումրիում, իսկ Թուրքիան` ոչ: Իրադրությունն օր օրի բարդանում է եւ մեր ղեկավարությունը պետք է շտապ քալեր ձեռնարկի մեր անկախության պաշտպանության համար: Պետք է հնարավորինս արագ պայմանավորվել ՆԱՏՕ-ի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ, քանի դեռ հնարավորություն կա»,- ընդգծել է Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է «Կավկազսկի Ուզելը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---