Սպառազինման արտադրանքի հայկական գործարան «DG Arms Corporation»-ը դուրս է գալու միջազգային շուկա

PanARMENIAN.Net - Սպառազինման արտադրանքի հայկական գործարան «DG Arms Corporation»-ը ծրագրում է դուրս գալ միջազգային շուկա երկրի ներսում բոլոր կարիքները բավարարելուց հետո: Այդ մասին հայտարարել է գործարանի գլխավոր տնօրեն Պարթեւ Մուշեղյանը, հավելելով, որ գործարանի արտադրանքը առաջին հերթինմ ուղղված է լինելու ներքին շուկայի ապահովման համար:



Նրա խոսքերով, պոտենցիալ պատվիրատու երկրները որոշվելու են` ելնելով գործարանի արտադրանքի շուակայական պահանջարկից: «Մեր գործարանի արտադրանքի արտահանումը կատարվելու է միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունների թույլտվությամբ այն երկրներ, որոնք չեն մտնում ՄԱԿ-ի կամ ԵՄ սահմանփակումների տակ, ինչպես նաեւ որոնք հանդես չեն գալիս ՀԱՊԿ երկրների շահերի դեմ»,- նշել է նա: Մուշեղյանի խոսքերով, անկախ միջազգային շուկա արտադրանքի դուրս գալու փաստից, «DG Arms Corporation» ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնելու արտադրանքի որակին: Այդ նպատակով գործարանի կառուցվածքում որակին հետեւելու հատուկ ենթաբաժին է բացվելու: Մուշեղյանը նշել է, որ գործարանի զարգացումը անընդհատ եւ մշտական է: «Ինչպես $22 մլն-ի ներդրումը, այնպես էլ հետագա միջոցների կիրառումը անմիջականորեն կապված են լինելու արտադրանքի տեսականու ընդլայնման հետ»,- նշել է նա, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---