Իրաքը թուրքական բանակի ներխուժումը դիտարկելու է որպես ոտնձգություն իր ինքնիշխանության նկատմամբ

PanARMENIAN.Net - Իրաքը դիմել է Թուրքիային առաջարկելով շտապ բանակցություններ սկսել Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված քուրդ գրոհայինների կայանների դեմ լայնածավալ ռազմական գործողություն անցկացնելու թուրքական կառավարության մտադրությունների հարցով:



Թուրքիայի հետ բանակցություններ անցկացնելու մասին որոշումը ընդունվել է Իրաքի կառավարության արտակարգ նիստին, որը հրավիրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիայի կառավարությունը ռազմական գործողություն սկսելու հարցով ծրագիր է մշակել եւ պատրաստ է այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Իրաքը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ թուրքական բանակի ներխուժումը դիտարկելու է որպես ոտնձգություն իր ինքնիշխանության նկատմամբ: Անհանգստություն կա, որ դա կարող է հանգեցնել Իրաքի իրավիճակի ապակայունացմանը եւ նույնիսկ պետության փլուզմանը:



Իրենց հերթին, թուրք զինվորականները եւ քաղաքական գործիչները հայտարարում են, որ Իրաքը բավարար ջանքեր չի ներդնում Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայիններին ոչնչացնելու համար, ովքեր դուրս են գալիս թուրքական տարածք եւ զինված պայքար են մղում քրդական փոքրամասնությանը անկախություն տրամադրելու համար, հաղորդում է AFP-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---