System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանգյանն առաջին սոլո-ալբոմն է թողարկել` ''Elect the Dead''

PanARMENIAN.Net - System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն առաջին սոլո-ալբոմն է թողարկել` ''Elect the Dead'': Ալբոմում ներառված ստեղծագործությունները հագեցած են ծանր ռոքի, օպերային արիաների եւ Թանգյանի հայկական ծագումն արտացոլող վոկալ հատվածներով: Ընդհանուր առմամբ, ալբոմը հանդիսանում է աշխարհում ընթացող իրադարձությունների վերաբերյալ վրդովմունքի արտահայտություն:



Ինքը` Թանգյանը, որ հանդիսանում է ամենաակտիվ քաղաքական դեմքերից մեկը երաժշտության մեջ, խոսքի ազատության եռանդուն պաշտպան, ԱՄՆ գործող կառավարության քննադատ, ալբոմն անվանել է առաջին հերթին փիլիսոփայական, քան քաղաքական: «Իմ մտաքերն ուղղված են քաղաքակրթության առավել ծավալուն գաղափարներին, պատմությանն ու խաղաղ կյանքին»,- հայտարարել է Սերժ Թանգյանը, հաղորդում է Popmatters:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---