Քրդական խնդիրը որեւէ ընդհանրություն չունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հետ18 հոկտեմբերի 2007 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իրաք ներխուժման վերաբերյալ ծրագրի հաստատումը Թուրքիայի խորհրդարանի կողմից որեւէ ընդհանրություն չունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Թուրքիային շատ է անհանգստացնում այն, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում: «Հյուսիսային Իրաքում դե-ֆակտո գոյություն ունի Քրդստան, եւ Իրաքի քրդերը մեծ ազդեցություն են ունենում թուրք քրդերի վրա: Իսկ դա Թուրքիայի համար շատ կարեւոր գործոն է: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպել է Սիրայի նախագահ Բաշար Ասադի հետ, Սիրիայում եւս քրդեր կան: Ճիշտ է, Սիրիան, ի տարբերություն Թուրքիայի, հայերի հետ հարցեր չունի: Արաբական երկրները հայկական հարցում իրենց միշտ շատ կոռեկտ են պահել: Սակայն Թուրքիան եւ Սիրիան ընդհանուր գլխացավ ունեն` քրդերը»,- ասել է Իսկանդարյանը:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրք խորհրդարանականները կողմ են քվեարկել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին, անուշադրության մատնելով Իրաքի առաջարկությունը` դիվանագիտական ճանապարհով կարգավորել խնդիրը: Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ էին այդ ներխուժմանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |