Այսուհետ Թուրքիայի նախագահը կընտրվի ժողովրդի, այլ ոչ թե խորհրդարանի կողմից

PanARMENIAN.Net - Թուրքիայում կայացած սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեին տված ձայների 97,5 տոկոսի հաշվառման արդյունքների համաձայն, երկրի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն է տալիս նախագահի համաժողովրդական ընտրության գաղափարին, խորհրդարանում քվեարկության փոխարեն: Ինչպես հաղորդում է AFP-ն հղում անելով Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի վրա, թուրքերի 69,4 տոկոսը կողմ է բարեփոխմանը, 30,5 տոկոսը դեմ է քվեարկել: Մարդկանց մասնակցությունը կիրակի օրը կայացած հանրաքվեին կազմել է 64,8 տոսկոս: Սահմանադրության նոր խմբագրությունն ենթադրում է, որ Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, ընդ որում նույն մարդը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետ անընդմեջ: Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը յոթ տարի ժամկետով: Բացի այդ, ըստ նոր օրենսդրության, խորհրդարանական ընտրությունները կանցնեն չորս տարին մեկ, ոչ թե հինգ, ինչպես մինչ այդ էր:



Երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գլխավորած իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունում կարծում են, որ սահմանադրական բարեփոխումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանն երկրում: Մինչդեռ նորամուծությունների քննադատները պնդում են, թե բարեփոխումը պատշաճ կերպով չի նախապատրաստվել եւ միայն կբարդեցնի պետական ինստիտուտների աշխատանքը, հիշեցնում է գործակալությունը, գրում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---