Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը Թուրքիայի վերաբերյալ թելադրված է Անկարայի նկատմամբ ունեցած վախով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանը Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ բանաձեւ է ընդունել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Եվրոպայի Հայկական Դաշնությունում (EAFJD), ավելի վաղ առաջարկվել է բանաձեւում մեջ 26 ուղղում մտցնել, որոնցից 3-ն առաջարկել էր փաստաթղթի հեղինակ Ռիյա Օոմեն-Ռյույտենը: Սակայն բոլոր ուղղումների շարքից ընդունվել է հեղինակի կողմից ներկայացված ուղղումներից միայն մեկը, որով դատապարտվում է «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքի եւ սեփականատեր Սարգիս Սերոպյանի կալանքն ու դատապարտումը Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, ինչպես նաեւ ուղղումները, որոնք որոշում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետագա գործընթացը Եվրամիության 2006 թվականի եզրակացությանը եւ Կոպենհագենի չափորոշիչներին համապատասխան:



Պահպանողական, Լիբերալ եւ Սոցիալիստական կուսակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանակնների, ինչպես նաեւ հույն եւ էստոնացի սոցիալիստների, կոմունիստների եւ Եվրոպական ազգերի միության կողմից առաջարկված ուղղումները պահանջում էին Հայոց ցեղասպանության ճանաչումը:



«Այդ բանաձեւը թելադրված է Անկարայի նկատմամբ ունեցած վախով` Հյուսիսային Իրաք ներխուժման վերաբերյալ: Եվրախորհրդարանը միացել է Եվրոպայի գործադիր կառույցներին, հայտնելով միայն Եվրահանձնաժողովի սպասումները, սակայն իրենցից ոչինչ չեն հավելել, ինչը կարող էր ուղենիշ հանդիսանալ Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության համար: Կատարելով այդ սխալը, Եվրախորհրդարանը դավաճանում է եվրոպական արժեքներին»,- հայտարարելէ EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը:



Եվրոպայի Հայկական Դաշնությունը հայտարարում է, որ այդ բանաձեւը ելնում է թուրքամետ լոբբիի ագրեսիվ քաղաքականությունից, որը հետեւել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: «Եվրոպացի պատգամավորները, ովքեր ստորաքարշություն են անում Թուրքիայի առջեւ եւ խուսափում են նրա սխալները մատնանշելուց, ճիշտ չեն: Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը Թուրքիային զրկում է առաջընթացի հնարավորությունից եւ գործում է ելնելով ծայրահեղ արմատական ուժերի շահերից»,- հավելել է Հիլդա Չոբոյանը:



EAFJD-ն նշում է, որ քվեարկության օրը թուրքական «Գորշ գայլերը» դուրս են ելել Բրյուսելի փողոցներ, սպառնալով հանրային կարգուկանոնին, իրենց պահելով ագրեսիվ անցորդների նկատմամբ եւ վիրավորելով ոստիկաններին, ովքեր փորձում էին նրանց կանգնեցնել: «Այդ նահանջը եվրոպական արժեքներից ոգեւորում է հանցագործներին եւ նրանց կողմնակիցներին Թուրքիայում, ովքեր ձգտում են Եվրոպայում քարոզել գարշելի եւ ապակայունացնող գաղափարախոսություն»,- հայտարարել է EAFJD-ի նախագահը: Մինչեւ քվեարկությունը կայացած բանավեճին, ընդարձակման հարցերով ԵՄ հանձնակատար Օլի Ռենը խիստ հայտարարություններով է հանդես եկել, դատապարտելով «ավտորիտար վարչակարգը» Ռուսաստանում, այդ երկրում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների խախտումը: Խոսելով Թուրքիայի մասին` նա պետք է նմանատիպ քննադատությամբ հանդես գար, ինչ նա չի արել: Նրա հայտարարությունը դարձել է երկակի չափանիշների եւս մեկ վկայություն, որը կիրառում է Եվրահանձնաժողովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---