Թուրքերը փորձել են խանգարել Ուելսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի տեղադրմանը 5 նոյեմբերի 2007 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Wales-ArmeniaSolidarity» ընկերությունում, խաչքարի վրա հայերեն, ուելսերեն եւ անգլերեն գրված է`«1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»: Խաչքարը տեղադրվել է Ուելսի Ազգային ասամբլեայի շենքի մոտ` հայ համայնքի ֆինանսական աջակցությամբ: Խաչքարի բացումը կատարեցին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վ. Գաբրիելյանը եւ Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասը, որից հետո ՄԹ-ում հայկական եկեղեցու առաջնորդ սրբազան Նաթան Հովհանիսյանի կողմից կատարվեց խաչքարի օծման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին մոտ 300 հայեր, ինչպես նաեւ Ուելսի խոհրդարանի, Ուելսի եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուելսը Մեծ Բրիտանիայի առաջին նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խաչքարը առայժմ միակ հուշարձանն է Մեծ Բրիտանիայում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Նույն օրը Մեծ Բրիտանիայի տարբեր կողմերից հավաքվածշուրջ 100 թուրքեր Քարդիֆում բողոքի ցույց էին կազմակերպել` խաչքարի բացման դեմ: Ակցիայի որոշ մասնակիցներ լրագրողների տեսքով փորձել են անցնել այն տարածք, որտեղ ընթանում էր արարողությունը, սակայն կանգնեցվեցին ոստիկանության կողմից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |