Էրդողանը խորհուրդ է տվել «լայն մտածել» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

PanARMENIAN.Net - «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին կարող են լուրջ դժվարություններ ծագել: Մենք վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր նպատակին` ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու հարցում: Բոլոր այս հինգ տարիներին մենք համառորեն աշխատել ենք: Այս տարիներին մենք ավելի շատ բանի հասանք, քան անցած 50 տարիներին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիթ Էրդողանը: Նրա խոսքերով, որոշ եվրոպական գործընկերների տարակուսանք հարուցող հայտարարությունները անբավարարվածության զգացում են առաջացնում ժողովրդի մոտ: «Թեեւ, մյուս կողմից, այս փուլում ոչ բոլորն են համոզվածությամբ խոսում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առավելությունների մասին: Առավել զուսպերին ես ասում եմ` լայն մտածեք: Հարկավոր է համարձակության որոշ տոկոս եւ գիտակցված ճիգեր, ազատվելու համար ներքին նախապաշարումներից: Եվ երկու կողմերը, Թուրքիան ու Եվրոպան, դրանից միայն կշահեն: Թուրքիայի անդամակցումը Եվրամիության գլոբալ տեսության մի մասն է: Նշանակություն ունի, որ երկու կողմերը, Եվրոպան եւ Թուրքիան, ցանկանում են օգտվել եղած հնարավորությունից, ընդհանուր ճակատագիր կերտելու համար, իսկ դա ապացուցում է, որ մշակույթների միությունն իրական է»,-ընդգծել է թուրք վարչապետը:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիան եւ ԵՄ-ն պետք է շարունակեն հետագայում եւս համագործակցել: «Մեր անդամակցության որակն ոչ պակաս կարեւոր է, քան լիիրավ անդամակցության ճանապարհի երկարությունը: Դեռեւս շատ բան կա անելու, եւ Թուրքիան պետք է հակազդի բարդ մարտահրավերներին: Սակայն դա մարտահրավեր է նաեւ եվրոպական կառավարությունների համար: Պետք չէ մոռանալ, որ հիմնարար գործոն է մնում թուրքական հանրային կարծիքի աջակցությունը: Եվրոպական առաջնորդները պետք է հուսադրող ուղերձներ հղեն, պահպանելու համար ժողովրդի աջակցությունը: Անշուշտ, դա չի նշանակում, թե մենք անտարբեր ենք ժամկետների հարցում»,-ասել է Էրդողանը իտալական «La Republika» թերթին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---