Սերբիան կշրջափակի՞ Կոսովոն, եթե երկրամասը միակողմանի կարգով անկախություն հռչակի28 նոյեմբերի 2007 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի ապագան չի կարող որոշվել միակողմանի կարգով երկրամասի ալբանական մեծամասնության եւ նրա արեւմտյան կողմնակիցների կողմից: Այդ մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան: Նրա խոսքերով, երկրամասի ճակատագիրը կարող է որոշել միայն Միավորված ազգերի կազմակերպությունը: «Սերբիայի համար անընդունելի է միայն Անվտանգության Խորհրդի որոշումը»,- հայտարերել է Սերբիայի վարչապետը: Կոշտունիցան մերժել է նաեւ Կոսովոյի շուրջ բանակցություններն ավարտելու վերջնաժամկետը` դեկտեմբերի 10-ը: Մինչդեռ Կոսովոյի կարգավիճակի շուրջ Ավստրիայում ընթացող բանակցություններում ալբանացի ներկայացուցիչները մերժել են մանրակրկիտ սերբական առաջարկությունները Սերբիայի կազմում լիակատար ինքնավարության մասին: Բարձրաստիճան սերբ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բելգրադը ցանկացած միջոցի կդիմի` բացառությամբ տանկերի կիրառումից, այդ թվում, եթե ալբանական մեծամասնությունը հռչակի երկրամասի անկախությունը, որն իրավաբանորեն Սերբիայի մաս է կազմում: Սերբական պատվիրակության չնշված ներկայացուցիչը հայտարարել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը, որ Սերբիան կդադարեցնի էլեկտրաէներգիայի առաքումը եւ կշրջափակի երկրամասը, եթե նրա առաջնորդները միակողմանի կարգով անկախություն հռչակեն: Բանակցություններն Ավստրիայում անցնում են Եվրամիության, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի քննարկումները կշարունակվեն եւ կողմերը պետք է իրենց եզրակացությունները ներկայացնեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |