Եվրահանձնաժողովը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նպաստել վստահության հաստատման միջոցներին

PanARMENIAN.Net - «Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշումն անհատական է եւ չի կարող նախադեպ հանդիսանալ այլ հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,- հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:



Կոսովոյի շուրջ բանակցություններում ԵՄ ներկայացուցիչ Վալֆգանգ Իշինգերը վերջերս հայտարարել էր թե Արեւմուտքը չի բացառում, որ երկրամասը կարող է կիսվել, առնվազն, երկու վարչատարածքային միավորի:



«ԵՄ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պարզ է` մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ հորդորում ենք Ադրբեջանին ու Հայաստանին լիարժեքորեն օգտագործել խաղաղ բանակցությունների ողջ ներուժը»,-ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները:



Նրա խոսքերով, Եվրահանձնաժողովը կոչ է անում կողմերին նպաստել վստահության հաստատմանն ուղղված միջոցներին եւ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը կողմերի միջեւ համաձայնության հասնելու դեպքում:



«Այժմ կարեւոր է, որ կողմերը պարտավորվեն խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,-ասել է ԵՄ հանձնակատարը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---