Ալբանիան առաջինը չի ճանաչի Կոսովոյի միակողմանի հռչակած անկախությունը

PanARMENIAN.Net - «Ալբանիան առաջինը չի ճանաչի Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը, քանի որ մեր դիրքորոշումն ու քաղաքականությունը համընկնում են միջազգային հանրության վարած գծի եւ միջազգային հասարակական կարծիքի հետ»,-հայտարարել է Ալբանիայի նախագահ Բամիր Տոպին: Նրա խոսքերով, եթե չգտնվի այլ որոշում, եթե չգտնվի փոխզիջումային տարբերակ, որին հավանություն կտան բոլոր միջազգային կառույցները, որ առնչություն ունեն այդ գործընթացին, ապա վերջին միջոցը կլինի միակողմանի ինքնահռչակումը, որը կնպաստի Բալկանների կայունությանը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ալբանիան կատարել եւ կատարում է միջնորդի դեր, ինչպես նաեւ կայունացնող գործոնի դեր: «Դա մեր արտաքին քաղաքականության մեջ է: Ալբանիան գտնում է, իշխանության կառույցները գտնում են, որ եթե 100-օրյա շրջանից հետո որոշում չգտնվի, մենք հավանություն կտանք Ախտիսաարիի ծրագրին: Ալբանիան արել է հնարավորը այդ նպատակին հասնելու համար, իսկ Կոսովոյի խնդրի լուծումը հսկայական ներդրում կլինի երկարաժամկետ կայունության ամրապնդման գործում: Ես չեմ կարծում, որ անվտանգությունը սպառնալիքի տակ կլինի Բալկաններում: Իսկ երբ Ադրիատիկի 3 երկրները` Ալբանիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, տարածաշրջանի կայունությունը կապահովվի երկար տարներ ի վեր»,-ընդգծել է Տոպին: Նա նաեւ նշել է, որ Կոսովոյի խնդրի լուծումը հոգեբանորեն կազատի Սերբիային եւ նա կվերակողմնորոշվի Եվրա-ատլանտյան ինտեգրման օգտին, հաղորդում է Եվրոնյուսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---