Դենիել Ֆրիդ. Թուրքիան մեր վաղեմի բարեկամն է

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի համագործակցությունը Թուրքիայի հետ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ նոր փուլ է մտել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների գծով տեղակալ Դենիել Ֆրիդը Վաշինգտոնում: «Ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունը ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դեմ վերջապես նոր փուլ մտավ եւ սկսեց կոնկրետ արդյունք տալ: Թուրքիան մեր վաղեմի բարեկամն է: Մենք շատ ճգնաժամեր ենք տեսել: Մեր բարեկամությունը փոխանցվում է պետությունից պետություն, կառավարությունից կառավարություն, զարգանում է նաեւ անձնական առումով»,-ընդգծել է Ֆրիդը, գրում է «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---