Սերգեյ Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Միխայիլ Սահակաշվիլիի երդման արարողությանը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երդման արարողությանը Ռուսաստանը ներկայացնելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգոլ Կատամաձեի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Կովալենկոյի խոսքերով, Լավրովը կգլխավորի ՌԴ պետական պատվիրակությունը:



Վրաստանի նախագահի երդման արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: Արարողության առաջին հատվածը կանցնի Սուրբ Բագրատի վանքում Քութաիսիում, երկրորդ հատվածը` Վրաստանի խորհրդարանի առջեւ Թբիլիսիում, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---