Թերի Դեւիս. Կոսովոյի հարցում Եվրախորհուրդը չի առաջնորդվում ԱՄՆ-ի օրինակով29 հունվարի 2008 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցում Եվրախորհուրդը չի առաջնորդվում ԱՄՆ-ի օրինակով: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Եթե Կոսովոն հայտարարի իր անկախության մասին, Եվրախորհրդի 47 երկրները, որոնցից 27-ը Եվրամիության անդամ-պետություններ են, որոշում կկայացնեն տվյալ հարցով: Սակայն այժմ ես չեմ կարող ասել` ինչպիսին կլինի այդ որոշումը: Անդամ-երկրներն առաջին անգամը չէ, որ տարաձայնություններ են ունենում»,- նկատել է նա:Միեւնույն ժամանակ, ԵՄ գլխավոր քարտուղարը ընգծել է, որ բարդ է նախօրոք ասել, ինչպես կազդի Կոսովոյի անկախության հռչակումը այլ հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: «Ես բազմաթիվ անգամներ հայտարարել եմ, որ ԵԽ դիրքորոշումը կարտացոլի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Դեռեւս քիչ հավանական է, որ Անվտանգության խորհուրդը տվյալ հարցով որոշում կայացնի: Այդ դեպքում, 47 անդամ-երկրների կառավարությունները պետք է որոշեն` ինչ պետք է անեի Եվրախորհուրդը: Նրանք մեզ կասեն` որ որոշումներն է անհրաժեշտ իրականացնել: Դրանից հետո, Եվրախորհրդի մանդատի շրջանակներում հնարավոր կլինի շարունակել մոնիթորինգն ու Կոսովոյում այնպիսի բնագավառներ վերահսկել, ինչպես մարդու իրավունքները, կրթությունը, տեղական իշխանությունը, մշակութային ժառանգությունը»,- ասել է Թերի Դեւիսը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |