Խավիեր Սոլանա. Արեւմտյան Բալկանները, այդ թվում Կոսովոն, ապագայում լինելու են ԵՄ կազմում29 հունվարի 2008 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «ԵՄ «Եռյակի» հանդիպման ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Կոսովոյի կարգավիճակի հարցով: Կողմերից ոչ մեկը չի ցանկացել զիջումների գնալ: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ այդ հարցի կարգավորումը պայմանավորվածությունների ճանապարհով երկու կողմերի շահերից է բխում»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքկանության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նրա խոսքերով, ԵՄ-ն եւս մեկ անգամ պնդում է, որ Կոսովոյի ստատուս-քվոն անկայուն է եւ բարդացնում է ճանապարհը դեպի հարցի խաղաղ կարգավորումը, ինչը շատ կարեւոր է եվրոպական եւ տարածաշրջանային կայունության համար:«Նման կարգավորումը պետք է ապահովի Կոսովոյի ժողովրդավարական եւ բազմա-էթնիկ հավատարմությունը Օրենքի գերակայությանը, բոլոր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությանը: Մենք նաեւ հասկանում ենք, որ Կոսովոն գտնվում է Եվրախորհրդի պատասխանատվության գոտում, եւ հավատում ենք, որ Արեւմտյան Բալկանները, այդ թվում Կոսովոն, ապագայում կլինեն ԵՄ կազմում»,- նշել է նա: Ինչ վերաբերում է հակամարտություններին Հարավային Կովկասում, ապա ԵՄ հանձնակատարը ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել միջազգային ջանքերին այդ հակամարտությունների կարգավորման համար, այդ թվում Լեռնային Ղարաբաղի դեպքում: «Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք զարգացնել հավատարմության միջոցները, ինչպես մենք դա անում ենք Վրաստանում: Եւ իհարկե մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրներին հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու կառուցողական ուղու հայտնաբերման հարցում»,- ընդգծել է Սոլանան, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |