Կիպրոսը չի ճանաչի Կոսովոյի անկախությունն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության

PanARMENIAN.Net - Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, որ այցով գտնվում է Տալիննում, հաստատել է իր բացասական վերաբերմունքը Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը: Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի եւ ԵՄ հարցերով էստոնական խորհրդարանի հանձնաժողովի հետ հանդիպումներում Կոզակու-Մարկուլիսը հայտարարել է, որ Կիպրոսը չի ճանաչի Կոսովոյի անկախությունն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության: Նախարարը հիշեցրել է էստոնացի խորհրդարանականներին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի անեքսիայի եւ այնտեղ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ստեղծման մասին, որը ճանաչված չէ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից: «Կոսովոյի դեպքում պետք է առաջնորդվել նույն սկզբունքներով»,-գտնում է Կողակու-Մարկուլիսը: Նա նշել է, որ Կոսովոյի հարցում հարկավոր չէ շտապել, իսկ Սերբիային եւ Կոսովոյին հարկավոր է ավելի շատ ժամանակ տալ բանակցությունների համար, հաղորդում է Postimees.ee-ն:



Նշենք, որ օրերս այն մասին, որ չի ճանաչի Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախությունը, հայտարարեց Ռումինիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---