Թուրքիայում ԱՄՆ դեսպան. ՔԱԿ-ի ռազմակայանների ռմբակոծումն արդյունավետ չէ

PanARMENIAN.Net - Թուրքիայի օդային հարձակումները Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների դեմ արդյունավետ են եւ անդառնալի վնասներ են հասցնում քուրդ ահաբեկիչներին: Այդ մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը: Նրա խոսքերով, ռազմական մեթոդների հետ միասին քրդական խդնրի լուծման համար անհրաժեշտ է օգտագործել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական լծակներ:



Դիվանագետն ընդգծել է նաեւ, որ 2007 թվականին ամերիկա-թուրքական հարաբերությունները չափազանց հետաքրքրական էին, իսկ 2008-ին դրանք հաջողությամբ կզարգանան: «Նման համագործակցության հիմքը կա: Երկու կողմերը ահաբեկիչների դեմ պայքարում կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները: Ահաբեկչության դեմ պայքարելու համար միայն ռումբերը բավարար չեն: Անհրաժեշտ է օգտագործել նաեւ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական լծակներ»,-նշել է Վիլսոնը: Նման լծակների թվին նա դասում է սերտ համագործակցության հաստատումն Իրանի հետ, ահաբեկիչների միջեւ լոգիստական կապերի ոչնչացումը, կասկածելի ֆինանսական հոսքերի հետաքննումը, պայքարը գործազրկության դեմ եւ հարավ-արեւելյան Անատոլիայի տնտեսական զարգացումը, գրում է «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---