Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի դիրքերը

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության ճանաչումը նոր լծակ կհանդիսանա ղարաբաղյան կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում»,-նշել է Պետրոսյանը «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում:



Կոսովոյի խորհրդարանը փետրվարի 17-ին անկախություն է հռչակել Սերբիայից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---