Ձայների 70 տոկոսի հաշվարկի արդյունքներով, Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 55,7 տոկոսը

PanARMENIAN.Net - 4:00-ի դրությամբ, Հայաստանի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների 70 տոկոսը` 1 235 308 քվեաթերթիկ: Ընտրողների ձայները նախագահական ընտրություններին հետեւյալ տեղաբաշխումն ունեն.



Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար- 17,3 տոկոս



Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար- 0,42 տոկոս



Տիգրան Կարապետյան` Ժողովրդական կուսակցության ղեկավար- 0,55 տոկոս



Արամ Հարությունյան` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար- 0,25 տոկոս



Վահան Հովհաննիսյան` «Դաշնակցության» Բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ- 5,8 տոկոս



Վազգեն Մանուկյան` Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար- 0,85 տոկոս



Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 0,23 տոկոս



Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար- 55,7 տոկոս



Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ- 18,9



ԿԸՀ տվյալներով, արդեն սկսվել է Երեւանի ընտրատեղմասերի ձայների հաշվարկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---