Վ. Պուտին. Հուսովով ենք, որ Հայաստանի նորընտիր նախագահի առաջին այցելություններից մեկը կլինի Ռուսաստան

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի ապագա նախագահ Սերժ Սարգսյանին այցելել Ռուսաստան. վերջինս այդ պաշտոնին է ընտրվել երեքշաբթի: «Հուսով ենք, որ նորընտիր նախագահի առաջին այցելություններից մեկը կլինի Ռուսաստան: Ցանկանում եմ նրան Ռուսաստան այցելելու հրավեր փոխանցել Ձեր միջոցով»,- ասել է Պուտինը Կրեմլում Հայաստանի ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը:



Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին այն բանի համար, որ անցած տարիներին նրա անմիջական աջակցությամբ «շատ բան է արվել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից»:



Իր հերթին, Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ռուս առաջնորդին ջերմ ընդունելության համար եւ համաձայնվել է երկկողմանի հարաբերությունների զարգացման նրա գնահատականի հետ:



«Եթե անցած ուղին գնահատելու լինենք, ինչ է արվել. երկկողմանի հարաբերությունների ծավալը մեծացել է բոլոր ուղղություններով, եւ էապես է մեծացել: Հայաստանում գնահատում են Ռուսաստանին, եւ կարծում եմ, շատ կարեւոր է, որ տնտեսական համագործակցությունը այսօր հիմնային տարր է դարձել, երկկողմանի հարաբերությունների լոկոմոտիվ»,- ասել է Քոչարյանը:



Նա հույս է հայտնել, որ անցած տարիները արդյոնավետ են եղել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---