Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք գործում ենք միայն օրենքի շրջանակներում եւ մտադիր չենք այն խախտել»

PanARMENIAN.Net - «Ես զարմացած եմ, որ Հայաստանի այժմյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է սահմանադրական կարգի մասին, այն դեպքում, երբ ինքն է այն փլուզել»,-այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Մենք կայունության կողմնակից ենք, գործում ենք միայն օրենքի շրջանակներում եւ մտադիր չենք այն խախտել: Օգտագործում ենք օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները` հանրահավաքները, երթերը, պիկետները, դատավարությունները եւ այլ ձեւերը»,-հայտարարել է նախկին նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ փետրվարի 23-ի առավոտյան Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանության ղեկավարության, բանակի հրամանատարության եւ Անվտանգության ծառայության ղեկավարության հետ, երկրում տեղի ունեցող իրադարձությունները նա անվանել է իշխանության ապօրինի զավթման փորձ եւ հավաստիացրել է, որ իշխանությունների գործողությունները լինելու են «վճռական եւ կտրուկ եւ ուղղված են լինելու կայունության եւ սահմանադրական կարգի պահպանմանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---