Դիվանագետներ. Միայն լեգիտիմ Հայաստանի նախագահը կարող է պատասխանել երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերներին

PanARMENIAN.Net - Երեւանի Ազատության հրապարակում ընթացող Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում ընթերցվել է Հայաստանի մի խումբ դիվանագետների հայտարարությունը: Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում եւ Մոլդովայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը: Հրապարակված փաստաթղթում համոզվածություն է հայտնվում, որ միայն լեգիտիմ Հայաստանի նախագահը կարող է պատասխանել երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Փաստաթղթում նաեւ կոչ է ավում իրավապահ մարմիններին ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ որեւէ ուժային գործողությունից:



Հիշեցնենք նաեւ, որ, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, իր գլխավորած շարժմանը սատարելու մասին արդեն հայտարարել են Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Բելառուսի որոշ քաղաքական գործիչներ, Ռուսաստանի աջերի միությունը, Բուլղարիայի վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովը, Բելառուսի խորհրդարանի նախկին խոսնակ Ստանիսլավ Շուշկեւիչը: Նշենք, որ ավելի վաղ հանրահավաքի ժամանակ հայտարարվել էր այն մասին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիդ Զադոյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների, «Զադոյանը չի ցանկացել հաշտվել նախագահի ընտրության ժամանակ տեղ գտած զեղծարարությունների հետ»: Ընդդիմության շարժմանը միացել են նաեւ Հայաստանի Միացյալ աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները: Ըստ այդ կուսակցության խորհրդի անդամ Թամարա Գեւորգյանի, կուսակցության շատ անդամներ բացահայտ հայտնում թե սատարում են առաջին նախագահին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---