Այն պատգամավորները, որոնց անունից նախօրեին հայտարարություններ են արվել ընդդիմությանը միանալու մասին, հայտարարել են Սերժ Սարգսյանին սատարելու մասին23 փետրվարի 2008 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ երկխոսության գնալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքերով, ընդդիմության պահանջներն անօրինական են, ուստի իշխանությունները մտադիր չեն երկխոսության գնալ նրանց հետ: Զոհրաբյանը հավելել է նաեւ, որ ներկայումս ընդդիմությունը դուրս է գալիս քաղաքական կոռեկտության շրջանակներից: Մասնավորապես, հայտարարություններ են արվում տարբեր ուժերի կողմից աջակցություն ստանալու մասին, սակայն հետագայում այդ հայտարարությունները հերքվում են: «Օրինակ, գործնականում բոլոր այն պատգամավորները, որոնց անունից նախօրեին հայտարարություններ են արվել ընդդիմությանը միանալու մասին, հայտարարել են Սերժ Սարգսյանին սատարելու մասին»,-նշել է Զոհրաբյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչի կարող է հանգեցնել ընդդիմության նման տեւական ակցիան, նա հավելել է, որ տվյալ պահին հանրահավաքի մասնակիցներն իրենց խաղաղ են պահում եւ հանրահավաքը ցրելու անհրաժեշտություն չկա: «Կանցնի օրենքով սահմանված 15 օրը, նրանք կդիմեն Սահմանադրական դատարան եւ, ես կարծում եմ, որ իրավիճակն աստիճանաբար կշտկվի»,-գտնում է նա, հաղորդում է Regnum գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |