Բաքուն խնդրել է ՄԱԿ-ին «հաստատել Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»

PanARMENIAN.Net - Ադբեջանի բանաձեւի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով, որում «խնդրում է հաստատել իր իրավունքը Լեռնային Ղարաբաղի սահմանների նկատմամբ»: «Գլխավոր վեհաժողովը նորից հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի իրադրությունը, որը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետությունում տարածքների օկուպացման արդյունքում եւ չպետք է աջակցի կամ խթան հանդիսանա այդ իրադրության պահպանման համար»,- ասվում է փաստաթղթի նախագծում: Դրանում ընդգծվում է «Հայաստանի բոլոր զինված ուժերի շուտափույթ դուրս բերման անհրաժեշտությունը Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---