Հայաստանի հրեական համայնքը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով28 փետրվարի 2008 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ: Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի PanARMENIAN.Net ում ստացված շնորհավորական ուղերձում, մասնավորպես, ասվում է. «Հարգարժան Սերժ Ազատի, Հայաստանի Հրեական համայնքի խորհրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով: Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը ի բարորություն հանրապետության եւ հուսով ենք, որ Զեր ղեկավարությամբ երկիրն էլ ավելի կծաղկի եւ մենք կապրենք քաղաքակիրթ, ժողովրդավարական եւ հանդուրժողական հասարակությունում: Զեզ եւ Զեր ընտանիքին մաղթում ենք առողջություն, երջանկություն եւ մեծ հաջողություններ»:Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու առթիվ շնորհավորել են նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհմեդովը, Իրանի նախագահ Ահմադի Նեժադը եւ Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |