Անկարայում դատավարություն է սկսվել թուրք գրողի նկատմամբ, ով կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Այսօր Անկարայում անցնելու է առաջին դատական նիստը, որը հարուցվել է թուրք գրող Թեմել Դեմիրերի նկատմամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, 2007 թվականի հունվարի 20-ին, թուրք գրող Թեմել Դեմիրերը Անկարայում հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Հրանտ Դինքը սպանվել է ոչ միայն այն պատճառով, որ հայ էր, այլ նաեւ այն պատճառով, որ բաձրացնում էր Հայոց ցեղասպանության խնդիրը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սպանությունն ու ճշմարտության քողարկումը սերտորեն փոխկապակցված են: Հրանտ Դինքին սպանել են ոչ միայն այն պատճառով, որ նա հայ էր, այլեւ այն պատճառով, որ նա հայտարարեց, որ Օսմանյան Թուրքիայում իրականացվել է Հայոց ցեղասպանություն: Եթե թուրք մտավորականությունը չկանխի ՔՕ 301-րդ հոդվածի կիրառումը, ապա նրանք եւս մեղավոր կլինեն Դինքի մահվան մեջ: Մեր պատմության մեջ եղել է ցեղասպանություն` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Իր կյանքի գնով Հրանտ Դինքը ճշմարտությունն է ասել եւ նրանք, ովքեր պնդում են 301-րդ հոդվածի կիրառումը, հանդիսանում են այդ հանցագործության մասնակիցները: Նրանք, ովքեր ցանկանում են նորմալ հարաբերություններ ժողովուրդների միջեւ, պետք է ընդունեն պատմական փաստերը: Մենք պետք է կանխենք մարդկության դեմ հանցագործությունները եւ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, կարող է լինել քուրդերի հետ: Ես կոչ եմ անում բոլորին կանխել հացագործությունները եւ հայտարարում եմ. «Այո, այս երկրում եղել է Հայոց ցեղասպանություն: Մենք բոլորս հոյակապ գիտենք, ովքեր են իրականացրել այդ սպանդը: Մեզ համար դա գաղտնիք չէ եւ դա գաղտնիք չէ նաեւ նրանց համար, ովքեր պաշտպանում են 301-րդ հոդվածը: Եւ այս ամենից հետո մենք չենք կարող լռել»: Այդ հայտարարությունն ստորագրել են ավելի քան 45 մասնավոր անց եւ թուրքական կազմակերպություն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---