ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի միջեւ կստորագրվի համաձայնագիր, ըստ որի Իսրայելը Պաղեստինից բաժանող պաշտպանական պատը կանցնի Երուսաղեմի պատրիարքարանի հայկական տիրույթների սահմանով, այլ ոչ թե դրանց միջով: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, արդեն մշակվել են փաստաթղթի մի շարք դրույթներ: Այդպես, փաստաթղթի կետերից մեկի համաձայն, Իսրայելի բանակի ներկայացուցիչները կարող են մտնել ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի տարածք միայն համապատասխան վճարի դեպքում: Պաշտպանական պատի չափման բնութագրերը, ինչպես եւ շինության անցկացման կոորդինատները նույնպես կամրագրվեն պայմանագրում: Փոխնախարարի կարծիքով, հայկական կողմը պետք է համառորեն պահանջի Երուսաղեմի քրիստոնեական համայնքի անբաժանելիություն, ինչի համար պետք է ինտենսիվ խորհրդատվություններ անցկացնի Հունական եկեղեցու ներկայացուցիչների, Վատիկանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջնորդների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---