12

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

18 սեպտեմբերի 2002 - 23:16 AMT  00:35 GMT
ԱՄՆ էներգետիկայի նախարար Սփենսեր Աբրահամի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նշել է, որ Բաքվի համար դա քաղաքական հարց է:

ՎԱՂԸ ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

18 սեպտեմբերի 2002 - 23:07 AMT  00:35 GMT
Նիստի մասնակիցները կքննարկեն անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ահաբեկչության, անջատողական եւ ծայրահեղական այլ գործունեության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ արձանագրության իրականացման ընթացքը:

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ՉՈՒՆԻ ՆԱՎԹՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ»

18 սեպտեմբերի 2002 - 23:06 AMT  00:35 GMT
Վրաստանի տարածքով Թուրքիա ադրբեջանական նավթի փոխադրման նախագծի իրագործմանը նման գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը` հանդես գալով Նյու-Յորքի Եվրասիական խմբի համաժողովում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 15-ՐԴ ՏԵՂԸ ՄԱԿ-Ի ՈՒՂԻՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ

18 սեպտեմբերի 2002 - 22:12 AMT  00:35 GMT
ՄԱԿ-ի 140 անդամ-պետությունների վարկանիշում հաշվի է առնվել 1998-2000թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված հարաբերակցությունը ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալի եւ տվյալ երկրի տնտեսության չափի միջեւ:

ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18 սեպտեմբերի 2002 - 22:11 AMT  00:35 GMT
Ինչպես հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, արդեն մշակվել են փաստաթղթի մի շարք դրույթներ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲԵԼԱՌՈԻՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ

18 սեպտեմբերի 2002 - 20:17 AMT  00:35 GMT
Այդ մասին հայտարարել է Մինսկում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանը:

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐՆԱՁԵՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԿԵԼԸ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲԻ ՀԵՏ

18 սեպտեմբերի 2002 - 20:15 AMT  00:35 GMT
Չէ որ նավթամուղի շինարարությունը կապված է տարածաշրջան խոշոր ներդրումների ներհոսքի հետ, ինչը կամրապնդի նախագծում ընդգրկված պետությունների անկախությունը եւ կապահովի նրանց մերձեցումը Արեւմուտքի հետ, ընդգծել է Վրաստանի ղեկավարը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

18 սեպտեմբերի 2002 - 19:10 AMT  00:35 GMT
Համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում կողմերը նշել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տուրիզմը, արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

18 սեպտեմբերի 2002 - 19:09 AMT  00:35 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Երեւանում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը այսօր քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

18 սեպտեմբերի 2002 - 19:08 AMT  00:35 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Ալթինբեկ Սարսենբայուլին` հանձնելով իր հավատարմագրերը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
12
---