ԵԽԽՎ դիտորդ Թուրքիայից. Անկարան Հայաստանում լարվածության հաղթահարման կողմնակից է

PanARMENIAN.Net - «Նախընտրական քարոզարշավի ժամանակ հստակ երեւում էր, որ Սերժ Սարգսյանն առավել լավ է պատրաստվել ընտրություններին: Դիտորդները հանդիպել են թեկնածուներից յուրաքանչյուրի հետ, բացառությամբ Լ.Տեր-Պետրոսյանի, որը չարձագանքեց հրավերին: Մենք հնարավորություն ունեցանք ուղղակիորեն դիմել Ս.Սարգսյանին առաջ քաշված մեղադրանքների վերաբերյալ: Նա իր պարզաբանումները տվեց: Ցավոք, պարոն Տեր-Պետրոսյանը հարկ չհամարեց գալ հանդիպման: Իսկ այժմ նա մեղադրում է դիտորդներին: Նա ինքը չներկայացավ հանդիպմանը»,-հայտարարել է Հայաստանում նախագահական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Մեսուդե Նուրսունա Մեմեջանը: Նրա կարծիքով, ԵԽԽՎ դիտորդների զեկույցներում նշվել է, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած օրինականության խախտումների լուրջ դեպքեր չեն նկատվել եւ գրանցվել է առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ: Թուրք պատգամավորն ընդգծել է նաեւ, որ Թուրքիան Հայաստանում լարվածության հաղթահարման եւ ընդհարումների դադարեցման կողմնակից է:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, շնորհավորելով Սերժ Սարգսյանին երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, միեւնույն ժամանակ հարաբերությունների նորմալացման կոչ է արել: «Անկարան պատրաստ է ձեռք մեկնել Հայաստանին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն ունի հենց Հայաստանի համար»,-ասել է Մեմեջանը, հաղորդում է 1news.az-ը:



Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին հետեւող ԵԽԽՎ 26 դիտորդների թվում էր նաեւ Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից ընտրված թուրքական խորհրդարանի պատգամավոր Մեսուդե Նուրսունա Մեմեջանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---