ՄՃԽ. Ադրբեջանն ու Հայաստանը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն հրադադարը վերականգնելու համար

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել զորքերի շփման գծում նախադեպերի վերացման ուղղությամբ: «Մենք չափազանց մտահոգված ենք հրադադարի ռեժիմի խախտման փաստով, որը, հավանաբար, ամենախոշորն էր 1994 թվականից ի վեր»,-հայտարարել է ՄՃԽ-ի կովկասյան նախագծի տնօրեն Մագդալենա Ֆրիչեւան: Նրա խոսքերով, Ճգնաժամային խումբը ափսոում է մարդկային զոհերի եւ կորուստների համար երկու երկրների զինված ուժերի շփման գծում: «Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կխուսափեն նման իրադարձությունների կրկնությունից»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---