ՌԴ ԱԳՆ. 2007 թվականին ռուս-հայկական հարաբերությունները պահպանել են զարգացման տեմպերը բոլոր ուղղություններով

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական դաշնակցային գործընկերությունը պահպանել է առաջադիմող տեմպերը գրեթե բոլոր ուղղություններով: Իրականացվում էին միջխորհրդարանական կապեր: Այցելություններով են փոխանակվել արտգործնախարարները: Հանդիպումների ընթացքում վերահաստատվում էր փոխադարձ շահագրգռվածությունը ռազմավարական հարաբերությունների ամրապնդման մեջ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաշվետվության մեջ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական եւ դիվանագիտական գործունեության մասին 2007 թվականին: Փաստաթղթում նշվում է, որ ռուս-հայկական փոխգործակցությունը ռազմական ասպարեզեւմ Անդրկովկասում պահպանվող լարվածության պայմաններում վերահաստատել է իր նշանակությունը երկու պետությունների, ԱՊՀ հարավային ճակատի անվտանգության եւ տարածաշրջանի կայունության ապահովման համար: «Վրաստանից ռուսական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Գյումրիի ռազմակայան թույլ տվեց իրականացնել կայանի վերազինում: Որակական զարգացում է ապրել առեւտրա-տնտեսական համագործակցությունը: Ռուսաստանը վերահաստատել է իր դիրքերը որպես Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկեր: Հունվար-հոկտեմբերին համամեմատությամբ 2006 թվականի նույն շրջանի հետ ապրանքաշրջանառությունը աճել է 60 տոկոսով եւ հասել է $623,7 մլն-ի: Ռուսական ներդրումների ծավալը հասել է 800 մլն. դոլարի: Երեւանը միջոցներ է ձեռնարկել Անգարսկում ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գործունեությանը միանալու համար: Ակնհայտ են էական առաջխաղացումները Կավկազ եւ Փոթի նավահանգիստների միջեւ պարբերաբար իրականցվող լաստանավային գետանցումների գործում:



Առաջընթաց է գրանցվել հումանիտար, գիտական, սպորտային, միջտարածաշրջանային համագործակցության բնագավառում: Մոսկվայում բացվել է առեւտրա-ժամանցային կենտրոն` «Երեւան Պլազա», Երեւանում` մշակութային կենտրոն` «Մոսկվայի տուն»: Ռուսաստանն ու Հայաստանը կառուցողական համագործակցություն են տանում ԱՊՀ գործունեության բարեփոխման գործում, ՀԱՊԿ շրջանակներում եւ այլ միջազգային կառույցներում»,- ընդգծվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---