Մ. Բրայզան վստահ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ դիմումը ԵԱՀԿ արտացոլում է կառավարության դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ շուրջ Ադրբեջանի ԱԳՆ դիմումները չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:



«Ես չեմ հավատում, որ այդ դիմումն արտացոլում է Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը ամենաբարձր ամակարդակով: Այժմ ժամանակն առաջ է գնում: Ադրբեջանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ռազմավարական գործընկերներ: Մենք ցանկանում ենք ավարտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնային սկզբունքների որոշման գործընթացը երկու երկրների միջեւ ավելի խորը բարեկամական հարաբերությունների հասնելու, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հիմք դնելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:



Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի խոսքերով, Ադրբեջանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխման կամ ետ կանչման մասին համապատասխան հայտարարությամբ»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---