Միխայիլ Սահակաշվիլի. Ջավախքում, ինչպես եւ Վրաստանի այլ հատվածներում, հայերը խնդիրներ չունեն

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամում (GFSIS) ելույթի ժամանակ նշել է, որ իր նախագահության տարիներին Ջավախքը որոշակի լարվածություն ունեցող տարածաշրջանից վերածվել է «սովորական վրացական շրջանի», որն իրեն զգում է` որպես Վրաստանի մաս: «Ցավում եմ այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք անգործ մնացին Ջավախքում, քանի որ ոչ մի հակամարտություն չեղավ: Անցել է 4 տարի, եւ Ջավախքը սովորական վրացական շրջան է: Այդ դրամաշնորհները, որոնք վերը նված կազմակերպությունները ցանկանում էին տրամադրել, ի դեպ, կարող են եւ հիմա տալ, եթե ավելորդ գումար կա, ժողովուրդը այդ փողերի կարիքն ունի: Սակայն հակամարտության առումով, ցանկանում են նրանց հուսախափ անել. Ջավախքում այդ թեման չկա, եւ նրանք այնտեղ անելու ոչինչ չունեն»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: Ըստ նրա, Վրաստանը կարողացավ փոխել իրավիճակը Ջավախքում պետականության ներմուծումով: «Մենք չենք վախենում քաղաքացիներին էթնիկ վրացիների եւ էթնիկ հայերի: Չորս տարի առաջ ես չէի կարող գնալ Ախալքալաք, ինձ ասում էին, որ նախագահի այցելությունը կարող է բախումների առիթ տալ: Այսօր այնտեղ վրացական բանակ է, ռուս զինվորականները թողել են այդ տարածքը, Ախալքալաքի փողոցներում րացերեն ցուցանակներ են, բոլորը փորձում են վրացերեն խոսել, դպրոցներում վրացերեն են սովորում, եւ դա ընկալում է, որ Ջավախքը Վրաստանի մաս է»,- ընդգծել է նախագահը:



«Բոլորը պետք է իմանան, այդ թվում Աբխազիայում բնակվող մոտ 30 հազար հայերը, որ Ջավախքում հայերը խնդիրներ չունեն, ինչպես եւ Վրաստանի այլ հատվածներում»,- հայտարարել է նախագահը: Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ իր «անձնական գաղփարախոսությունն է միշտ լինել ազգային փոքրամասնությունների կողմը, քանի որ ինքն անձամբ մեծացել է մի երկրում, որտեղ վրացիները ճնշվել են որպես ազգային փոքրամասնություն»,- ընդգծել է նա:



Նա հիշեցրել է, որ Վրաստանի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, ըստ որի հանրային հեռուստատեսության եթերի 25 տոկոսը պատկանում է ազգային փոքրամասնություններին: «Ես հպարտ եմ, որ իմ նախագահության տարիներին վրաց հեռուստատեսություն եմ վերադարձրել ծրագրերը աբխազերեն, օսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: «Վրաստանի հարստությունը իր բազմազանության մեջ է: Վրաստանը կազմված է իրարից անչափ տարբերվող շրջաններից` տարբեր բնույթներով, մշակույթներով, էթնիկ, լեզվական, կրոնական առանձնահատկություններով»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---