Ջորջ Բուշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է Վրաստանին եւ Ուկրաինային ընդունի Դաշինք

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն պետք է Վրաստանին եւ Ուկրաինային ընդունի Դաշինք, այսօր ասել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում: «ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում պարզ է: Վրաստանն ու Ուկրաինան ժամանակին իրականացրեցին ժողովրդավարական հեղափոխություններն իրենց երկրներում, այդ պատճառով էլ նրանք պետք է միանան MAP-ին, ասել է ամերիկացի ամերիկացի նախագահը: Նրա խոսքերով, եթե այդ երկրների քաղաքացիները շարունակեն ժողովրդավարական բարեփոխումները, ԱՄՆ-ն խոստանում են, որ այդ պետությունները կմնան ինքնավար եւ անկախ: Ամերիկացի նախագահը մեծ քայլ է անվանել Ալբանիայի, Խորվատիայի եւ Մակեդոնիայի ընդունումը ՆԱՏՕ, որը ծրագրված է իրականացնել ապրիլի 3-ին: «Մենք կփորձենք, որպեսզի Սերբիան, ինչպես նաեւ Բոսիան եւ Հերցեգովինան մոտ ապագայում միանան դաշինքին»,- հայտարարել է Բուշը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---