Դ.Սամմութ. Իրավիճակը Ղարաբաղի շուրջ փոխվել է, եւ Մինսկի գործընթացը պետք է կատարելագործել

PanARMENIAN.Net - «Մինսկի գործընթացը մի քանի բաղադրիչներ ունի: Առաջին հերթին, դա ԵԱՀԿ-ն է: Երկրորդը` Մինսկի խումբը, երրորդը` համանախագահները ի դեմս համանախագահող երկրների, եւ չորրորդը` այդ երկրները ներկայացնող հասարակությունը»,-հայտարարել է բրիտանական «Լինքս» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմութը: Նրա խոսքերով, նա այնքան էլ չի հասկանում թե ինչի դեմ է ուղղված Բաքվի բողոքը, որն է քննադատության օբյեկտը` ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը, համանախագահները թե նրանց առանձին ներկայացուցիչները:



«Ես միշտ ասել եմ, որ Մինսկի գործընթացը պետք է ճկուն լինի: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ փոխվել է եւ հարկավոր է հասկանալ, որ անհրաժեշտ է կատարելագործել Մինսկի գործընթացը: Այդ գործընթացն ինչ-որ սրբություն կամ անձեռնմխելի բան չէ, այլ ընդամենը մի գործիք է, որի միջոցով միջազգային հանրությունը շուրջ 10 տարի առաջ իր օգնությունն առաջարկեց Ադրբեջանին եւ Հայաստանին ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, եւ որը պետք է փոփոխվի ըստ ընթացիկ իրավիճակի»,-նշել է Դ.Սամմութը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---