Էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել Հայաստանի նոր ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պատրաստ է հանդիպում անցկացնել Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ չի գտնում է, որ Հայաստանում նոր արտգործնախարարի նշանակման պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ստիպված կլինեն զրոյից սկսել:



«Պրահայի գործընթացի շրաջանկներում բավական հարցեր են քննարկվել եւ համաձայնեցվել, եւ մենք պետք է շարունակենք այդ գործընթացը: Մենք կարող ենք քննարկել միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը, սակայն բացառապես Ադրբեջանի կազմում: Եթե նրանք ինքնորոշում են ուզում, ապա միջազգային պրակտիկայում շատ օրինակներ կան, այդ թվում` Ռուսաստանը»,- ընդգծել է նախարարը:



Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի աշխատանքային հանդիպում ենք անկացնելու ԵԱՀԿ նախագահի հետ Վիեննայում: Մեկնաբանելով առաջիկա հանդիպումը` Է. Մամեդյարովը նշել է, որ «պաշտոնական Բաքուն իր վերաբերմունքը կարչտահայտի այն բանից հետո, երբ ստացվեն հանդիպման արդյունքների տվյալները», հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Նալբանդյանին Ֆրանսիայի Հանրապետությունում, համատեղության կարգով, Սուրբ Աթոռում, Իսրայելի Պետությունում եւ Անդորրայի Իշխանությունում Հա֊յաս֊֊տա֊նի Հան֊րա֊֊պե֊տու֊֊թյան ար֊տա֊կարգ եւ լիազոր դեսպանի պար֊տականու֊թյուն֊նե֊րից ազատելու մասին: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Էդվարդ Նալբանդյան նշանակվել է Հայաստանի Հանրապե֊տության ար֊տաքին գործերի նախարար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---