Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ զեկույցի պատճառով ԵԽԽՎ-ում սկանդալ է եղել

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում երեկվա ամենալուրջ սկանդալը կապված է եղել Հայաստանի իրադրության քննարկման հետ, գրում է Կոմերսանտը: Առավոտյան նիստին անգլիացի Ջոն Պրեսկոտը` Տոնի Բլերի կառավարությունում նախկին փոխվարչապետը, ներկայացրել է իր զեկույցը Հայաստանում անցած նախագահական ընտրությունների մասին: Ջոն Պրեսկոտը եզրակացրել է, որ դրանք ընդհանուր առմամբ համապատասխանել են Եվրախորհրդի չափանիշներին: Հայաստանի հասցեին հնչած քննադատության պակասը վրդովեցրել է մի շարք պատվիրակների:



Հունգարացի Զոլտ Նեմետը հիշեցրել է, որ հայկական ընտրությունների հետեւանք են դարձել անկարգությունները, որոնց ընթացքում 9 մարդ է զոհվել: «Եվրախորհուրդը օրինական է համարում Հայաստանի հակաժողովրդավարական գործողությունները: Եթե մենք չենք կարող ազդել, ինչ-որ բան փոխել, եկեք ընդհանրապես դիտորդներ չուղարկենք: Մեզ պետք է դիտորդական առաքելությունների հիմնարար գնահատական»,- զարյրանում էր նա:



ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված շվեդ Մարիետա դե Պուրբե-Լունդինը պատմել է` ինչպես էին իր աչքի առաջ կեղծում ընտրությունների արդյունքները:



Ավելի կտրուկ ելույթ ունեցավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեիդովը. «Պարոն Պրեսկոտը ասում է, որ Հայաստանի ընտրությունները համապատասխանում էին Եվրախորհրդի չափանիշներին: Ի՞նչ է դա, ի՞նչ է դա նշանակում: Մարդասպանությունները դարձել են Եվրախորհրդի չափանիշ: Այստեղ ասացին 9 զոհի մասին, սակայն մոռացել են այն մարդկանց, ովքեր մահացել են բանտերում: Ոչ ոք չի խոսում հարյուրավոր քաղբանտարկյալների մասին, որոնց թվում են նաեւ հայկական խորհրդարանի մի շարք պատտգամավորներ: Ինչու՞ է ողջ աշխարհը ուշի-ուշով հետեում Տիբեթի դեպքերին եւ ուշադրություն չի դարձնում Հայաստանի անօրինականության վրա»:



Չնայած, Ջոն Պրեսկոտը եւ մի շարք այլ դիտարնդեր հայտարարեցին, որ հայկական ընտրությունների քննադատությունը չափազանց հուզական եւ սուբյեկտիվ է, իսկ այդ երկրում նախագահական ընտրությունների ընթացքում ահավոր խախտումներ չեն եղել:



Այդ վեճը դեռ չի ավարտվել: Դեռեւս առավոտյան որոշում է ընդունվել հինգաշբթի շտապ քննարկումներ անցկացնել Հայաստանի իրադրության շուրջ: Դա նշանակում է, որ պատվիրակների մեծամասնությունը հակված չէ համաձայնվել պարոն Պրեսկոտի եզրակացությունների հետ: Ավելին, բացառված չէ, որ կարող է բարձրավցել ԵԽԽՎ առաջիկա նստաշրջաններից մեկի ժամանակ հայկական պատվիրակության լիազորությունների վերանայման եւ վերահաստատման հարցը, գրում է Կոմերսանտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---