Լույս է տեսել իտալացի պատմաբան եւ գրող Ջովանի Գուայտայի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Լույս է տեսել իտալացի պատմաբան եւ գրող Ջովանի Գուայտայի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին` «Իսլամը մեղավոր չէ նրանց արարքներում»: Գրքում հավաքված են 1916 թվականի բացառիկ նյութեր, որոնց հեղինակն է Օսմանյան կայսրության գլխավոր պաշտոնատար անձանցից Ֆայեզ էլ-Հուսեյնը` ծագումով մահմեդացի արաբ: Պաշտպանելով իսլամը վարկաբեկումից` մահմեդականը մանրամասն ուսումնասիրում եւ վերլուծում է այն տարիների իրադարձությունները, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության փաստը:



Դա իտալացի հեղինակի երկրորդ գիրքն է Հայոց ցեղասպանության մասին: Առաջինը` «Ճիչ Արարատից», հրատարակվել է 2005 թվականին, հաղորդում է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---