Ալեքսեյ Վլասով. Այսօր Կրեմլը չունի Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալուն պես փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-նշել է Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման լրատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալ, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը` «Նովոստիի» միջազգային մամլո կենտրոնում կայացած Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ: «Պուտինի ձեւավորած քաղաքական կուրսը կշարունակվի նաեւ Մեդվեդեւի օրոք, առնվազն մոտակա երկու-երեք տարիներին: Նշեմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը ամբողջական ձեւակերպում չեն տվել խաղի նոր կանոններին, կապված Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Կոսովոյի նախադեպից հետո, որոշ քաոսացում է նկատվում Բալկաններում եւ Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող պայքարում»,-գտնում է ռուս քաղաքագետը:



«Նախորդ դարի 90-ականների սկզբին Ռուսաստանը կորցրեց մոդերատորի իր դերը Կովկասում, երբ չհավասարակշռված դիրքորոշում որդեգրեց ղարաբաղյան հակամարտության հարցում, եւ այսօր Կրեմլը չունի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ` Հարավային Օսեթիայի պարագայում մեկ դիրքորոշում է, Աբխազիայի դեպքում` մեկ այլ, Լեռնային Ղարաբաղի դեպքում` այլ»,-իր կարծիքն է հայտնել Ալեքսեյ Վլասովը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---