Եվրակառույցները փորձում են իրենց քաղաքականությունում շրջանցել չճանաչված հանրապետությունների թեման24 մայիսի 2008 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Եվրակառույցները փորձում են իրենց քաղաքականությունում շրջանցել չճանաչված հանրապետությունների թեման: Չնայած ակնհայտ է, որ «չճանաչվածները» տեղակայված են Եվրախորհրդի անդամ-պետությունների սահմաններում»,- Ստեփնակերտում հայտարարել է Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, Եվրոպան սխալ է վարվում: «Մենք հաճախ ենք բարձրացնում այդ հարցը եվրակառունցներում: Չէ որ այդ երկրների ժառանգությունը առանց այդ էլ տուժել է հակամարտությունների ժամանակ: Իսկ այժմ այն ոտնահարվում է եվրոպական կառույցների կողմից: Իսկ գլխավոր եվրոպական արժեքը մարդու իրավունքների պաշտպանությունն է. անկախ նրանից` ճանաչված թե չճանաչված պետությունում է նա ապրում»,- ասել է Թորոսյանը:Նա ընդգծել է, որ եվրոպական կառույցների եւ Ղարաբաղի համագործակցությունը օգտակար կլինի անգամ հակամարտության կարգավորման տեսանկյունից: «Օրինակ, Կոսովոյի համար ժողովրդավարական չափանիշներ մշակվեցին եւ պայման դրվեց. սկզբից չափանիշները, ապա` ճանաչումը: Ճիշտ է, հետո այլ կերպ վարվեցին եւ սկզբից ճանաչեցին Կոսովոն, սակայն վստահ եմ, որ համապատասխանումը ժողովրդարավարական չափանիշներին կարեւոր է»,- նշել է հայկական խորհրդարանի խոսնակը: Ղարաբաղը ամբողջությամբ պատրաստ է շփմանը Եվրոպայի հետ: 2006 թվականին ընդունված Սահմանադրությունը համապատասխանում է միջազգային չափանիշների պահանջներին, նշել է Տ. Թորոսյանը: Չնայած, ընդգծել է նա, օրենսդրությունը դա դեռ ամենը չէ: «Մեզ պետք է ավելի վճռական լինել մեր գործողություններում»,- ասել է խոսնակը: Իր հերթին, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Ղարաբաղին անհրաժեշտ է ավելի ակտիվորեն հրավիրել Եվրոպայի ուշադրությունը Ղարաբաղում մարդու իրավունքների հարցի նկատմամբ, այդ թվում, օգտագործելով եվրոպական կառույցներում ներկայացուցչական պատվիրակությունները: Որպես կոնկրետ քայլ Աշոտ Ղուլյանը նշել է Ղարաբաղի մտադրությունը` միանալ մի շարք միջազգային եւ եվրոպական կոնվենցիաների, գրում է KarabakhOpen-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |