Հայաստանի նախագահ. Վստահ եմ, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ հետագայում եւս կզարգանան ռազմավարական գործընկերության հունով

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դաշնակցային է անվանել հարաբերությունները Հայաստանի հետ: «Հուսով եմ, որ հարցերի լայն շրջանակ ընդգրկող բանակցությունները կնպաստեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործընկերային եւ դաշնակցային փոխգործակցության մակարդակին»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը` բացելով Կրեմլում բանակցությունները Հայաստանի նախագաըհ Սերժ Սարգսյանի հետ:



«Մենք կքննարկենք նաեւ համագործակցության քաղաքական բաղադրիչը, ինչպես նաեւ տնտեսական հարցեր, կխոսենք սոցիալ-մշակութային ուղղվածության մասին»,-ասել է Մեդվեդեւը: Իր հերթին Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ հարաբերությունները երկու երկրների միջեւ «հետագայում եւս կզարգանան ռազմավարական գործընկերության հունով»: «Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները կբարձրացնեն դրանք նոր մակարդակի»,-ասել է Սարգսյանը:



Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հրավիրել է Դմիտրի Մեդվեդեւին այցելել Հայաստան: «Թույլ տվեք հաստատել իմ հրավերը` այցելել Հայաստան Ձեզ հարմար ցանկացած ժամանակ»,-ասել է Սարգսյանը Մեդվեդեւի հետ Կրեմլում կայացած բանակցություններում: «Շնորհակալություն հրավերի համար»,-ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---