Լեւ Սպիվակ. Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առաջարկը փաստ է, որի հետ պետք է հաշտվել25 հունիսի 2008 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առաջարկը փաստ է, որի հետ պետք է հաշտվել: Այդ մասին հայտարարել է Իսրայել-Ադրբեջան միջազգային միության` «ԱզԻզ»-ի գլխավոր տնօրեն Լեւ Սպիվակը:«Ես բացարձակ վստահ եմ, որ այդ օրենքը հերթական անգամ չի անցնի, սակայն ես նաեւ բացարձակ վստահ եմ, որ այն նորից եւ նորից են առաջադրելու: Եւ ընդ որում, միշտ պահպանվելու է այն ընդունելու հավանականությունը: Իսրայելի բնակչության բացարձակ մեծամասնությունը, այդ թվում քաղաքական գործիչները, այդ հարցին անտարբեր են վերաբերվում, իսկ եթե ավելի ճշգրիտ, ընդհանրապես տեղյակ չեն դրա գոյության մասին: Իսրայելի մամուլը ուշադրություն է դարձրել այդ օրենքին դրա քննարկման ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով: Պատմությունը չի ավարտվել: Օրենքը վաղ թե ուշ քննարկվելու է Կնեսետի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հանձնաժողովում, իսկ դա նշանակում է, որ կարող է վերադառնալ քվեարկության: Եւ անգամ չընդունվելու դեպքում ոչինչ չի խանգարում մեկ տարի անց նորից առաջադրել այն, ինչը եւ տեղի է ունենում»,- նշել է Սպիվակը:, հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |