ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շուտափույթ բարելավման հույս ունի25 հունիսի 2008 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շուտափույթ բարելավման հույս ունի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան Մերձավոր արեւելքի քաղաքականության Վաշինգթոնի համալսարանում: Դա, նրա խոսքերով, կներառի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու հայկական սահմանի բացումը, ինչպես նաեւ Երեւանի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչումը: «Մենք հուսով ենք, որ այս քայլերը կհանգեցնենԱՄՆ-ի այս երկու բարեկամների ընդհանուր եւ ողբերգական անցյալի քննարկմանը»,- հայտարարել է Մեթյու Բրայզան:Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին օգուտ կբերի ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրոպային: «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը Թուրքիայում կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ մահմեդական բնակչության ինտեգրումը հանրություն` դիմակայելով ծայրահեղականությանը»,- նշել է Մեթյու Բրայզան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |